Քանյե Ուեսթը երեխաների հետ մեկնել է տնից, որպեսզի Քիմ Քարդաշյանը հանգստանա. People
Քանյե Ուեսթը չորս երեխաների հետ մեկնել է մեկ այլ նահանգ, որպեսզի իր կինը և երեխաների մայրը՝ ծագումով հայ ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, կարողանա մի փոքր հանգստանալ, հայտնում է People-ը:
Երաժիշտը դուստրերի՝ Նորթի (6 տարեկան), Չիկագոյի (2 տարեկան) և որդիների՝ Սեյնթի (4 տարեկան) և Սալմի (11 ամսական) հետ գնացել է Վայոմինգի ագարակ, որը զույգը վերջերս է ձեռք բերել: Քիմը մնացել է Կալիֆոռնիայում:
Նշվում է, որ նրանք հերթով հոգ են տանում երեխաների մասին:
Ըստ People-ի տեղեկությունների՝ ապագայում հեռուստաաստղը չի ցանկանա տեղափոխվել «կովբոյական» նահանգ և այնտեղ մշտական բնակություն հաստատել: