
Հալեպում ՀՀ մարդասիրական առաքելության անդամները հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

Հայոց Ցեղասպանության 105֊ամյակի ոգեկոչման շրջանակներում ՀՀ մարդասիրական առաքելության խմբի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին։ Այս մասին հայտնում են Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ից։ Հարգանքի տուրքի արարողությանը մասնակցել է նաև Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության անձնակազմը։