Բաժիններ՝

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա առցանց բարեգործական համերգով

Ապրիլի 25-ին կայանալու է դաշնակահար, ՀՀ Վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի առցանց բարեգործական մենահամերգը՝ ուղիղ եթերում՝ Երևանի ժամանակով 23։00։ Այն նվիրված է Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցին, և համերգի տոմսերից գոյացած ողջ հասույթը ուղղվելու է Ծնողազուրկ հայ երեխաների օwww.SOAR-us.org։

Առցանց համերգի ընթացքում կատարվելու են Բախի, Մոցարտի, Շոպենի, Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Դելլալյանի և Գուրջիևի ստեղծագործությունները։

«Այսօր ապրում ենք բարդ ժամանակներում, բայց երբեք չպետք է մոռանանք՝ անկախ մեր խնդիրներից, մեր կարիքն ունեցող մանուկների մասին, քանի որ ես վստահ եմ՝ նրանց շարքում են պոտենցիալ Խաչատրյանները, Կոմիտասները, Մոցարտներն ու Նյուտոնները։ Առանց հանդիսատեսի ձևաչափն ինձ համար իհարկե խորթ է, շատ եմ կարոտել հատկապես երևանյան ունկնդրին, սակայն գիտակցում եմ, որ տանը մնալն այսօր կենսական նշանակություն ունի յուրաքանչյուրի համար և հուսով եմ՝ իմ կատարմամբ մի փոքր ջերմություն կհասցնեմ մարդկանց բնակարաններ ու բարի գործ կանենք միասին»,-նշեց դաշնակահարը։

Այս տարի ՀՀ բարձրագույն ղեկավարությունն իր հարգանքի տուրքն է մատուցելու Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ Հայկ Մելիքյանի՝ կենդանի կատարումների ներքո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս