
«Ռոնալդուն մի փոքր զիջում է Մեսսիին». Բեքհեմ

«Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալի» նախկին խաղացող, Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեյվիդ Բեքհեմը համեմատել է «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին:
«Մեսսին յուրահատուկ ֆուտբոլիստ է, նրա հետ նույն մակարդակի վրա ոչ ոք չկա: Ռոնալդուն մի փոքր զիջում է Լիոնելին, բայց երկուսն էլ գերազանցում են մնացածին իրենց մակարդակով»,- 44-ամյա Բեքհեմին է մեջբերում Goal.com-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը