Բաժիններ՝

«Եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը էական դրական փոփոխության է ենթարկվել». Ռուբեն Մելիքյան

«Ոչ»-ի շտաբի համակարգող Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մի բան փաստ է. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը էական դրական փոփոխության է ենթարկվել։ Հայ Եկեղեցին՝ որպես ընդամենը ծիսական արարողություններ իրականացնող կառույց համարողները հիմա շատ ավելի քիչ են, քան երբևէ՝ անկախության շրջանում։

Մարդիկ ավելի ու ավելի շատ են հետաքրքրվում Եկեղեցու ավանդությամբ, դավանանքով, կանոնակարգությամբ, ծիսակարգի խորքային իմաստով։ Մարդիկ ավելի ու ավելի շատ են զգում, որ եկեղեցին հենց իրե՛նք են, հենց մե՛նք ենք, այլ ոչ միայն սքեմ հագած մեր եղբայրները։ Մարդիկ ավելի ու ավելի շատ են զգում, որ Եկեղեցու պատիվը հենց իրե՛նց արժանապատվությունն է։

Կարծում եմ՝ այդ գիտակցմանը լրջորեն նպաստել է տարիներ ու տասնամյակներ շարունակ կաթիլ-կաթիլ իրականացված այն հսկայածավալ աշխատանքը, որ կատարվել է Մայր Աթոռի կողմից. որակյալ ուսման կազմակերպում հոգևորականների նոր սերունդների համար, «կադրերի» լավ ընտրություն, հետևողական աշխատանք լայն հանրության հետ հեռուստատեսության («Շողակաթ»), ռադիոյի («Վէմ»), համացանցի միջոցով, երիտասարդաց միություններ, սոցիալական աշխատանք՝ բանակում, փակ հաստատություններում, եկեղեցաշինություն։

Գեղեցիկ խոսքից առավել է գեղեցիկ գործը։ Ուղղակի պետք է «լսել» սովորել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930