ՏՄՊՊՀ-ն հորդորում է ձեռնպահ մնալ մրցակցության օրենսդրությունը խախտող գործողություններից

Հայասստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որով տնտեսվարողներին հորդորել է ձեռնպահ մնալ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները խախտող գործողություններից։

«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորում է տնտեսվարողներին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից և վարքագծից, որոնք կարող են խախտել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները և տեղեկացնում՝

արտակարգ դրության պայմաններում իրավախախտում կատարելու փաստը կգնահատվի որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք:

2020 թվականի մարտի 17-ի որոշմամբ հանձնաժողովն այդ մասին զգուշացում էր տվել սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարողներին:

Տեղեկացնում ենք նաև, որ հանձնաժողովն ամենօրյա ռեժիմով մշտադիտարկում է իրականացնում շուկայում և արձագանքելու է հնարավոր իրավախախտման բոլոր դեպքերին: Իրավախախտում թույլ տված որևէ տնտեսվարող չի խուսափելու պատասխանատվությունից»:

Որոշմանը կարող եք ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքում։

Տեսանյութեր

Լրահոս