Ժաննա Դամասի 8 սիրելի գրքերը
Ընթերցանությանը շատ ժամանակ հատկացնելը կարանտինի դրական կողմերից մեկն է: Եվ եթե այս օրերին դուք հասցրել եք ընթերցել Ձեր must read ցուցակի բոլոր գրքերը, ապա կարող եք օգտվել բոլոր նորաձևության ցուցադրությունների սիրված հյուրի՝ ֆրանսուհի Ժաննա Դամասի առաջարկներից: Ժաննան հրապարակել է իր սիրելի 8 գրքերը՝ Դոննա Տարտ «Կարմրակատարը», Անդրե Բրետոնի «Խելագար սեր»-ը, Դենիել Պենակի «Դպրոցական բլյուզ»-ը, Ալբերտ Քամյուի և Մարիա Կազարեսի նամակները, ինչպես նաև Մոնա Շալեի «La puissance invaincue des femmes» ֆրանսիական հրատարակությունը, Լեյլա Սլիմանիի «Օտար երկիր»-ը և Վիկտորիա Մասի «Խելագարների պարահանդես»-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը