Բաժիններ՝

Ինդոնեզիայում Անակ-Կրակատաու հրաբուխը մեկ օրում երկու անգամ մոխիր է արտանետել

Ինդոնեզիայի Անակ-Կրակատաու հրաբուխը ապրիլի 10-ին երկու անգամ մոխիր է արտանետել։ Ինչպես հաղորդում է«ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Տարերային աղետների վտանգի նվազեցման ինդոնեզական հրաբխային և երկրաբանական կենտրոնը։

Մասնագետները նշել են, որ մոխրի առաջին սյունը բարձրացել է 200 մետր, ինչից հետո մոտ մեկ ժամ անց երկրորդ սյունը՝ 500 մետր։ Մասնագետների գնահատմամբ ՝ հրաբխային մոխրի ամպը շարժվում էր հյուսիսային ուղղությամբ։

Ինչպես հայտարարել է կենտրոնի ղեկավար Պակ Կասբանին, այս միջադեպը համեմատաբար փոքր էր 2018 թվականի դեկտեմբերից մինչև 2019 թվականի հունվար ընկած ժամանակաշրջանում տեղի ունեցածների համեմատությամբ:

Զինված ուժերն ու ոստիկանությունը պատրաստ են հարկ եղած դեպքում տարհանել մարդկանց մոտակա բնակավայրերից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս