 
                        Հայկ Մարությանը մարտ ամսվա իր աշխատավարձը փոխանցել է Շտապբուժօգնության հաշվեհամարին
 
                                    Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մարտ ամսվա աշխատավարձը փոխանցել է Շտապբուժօգնության հաշվեհամարին:
«Քանի որ երբեք պարգևավճար չեմ ստացել, ուստի, ինչպես և խոստացել էի, Շտապբուժօգնության հաշվեհամարին փոխանցել եմ մարտ ամսվա աշխատավարձս` 429.000 դրամ:
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր բուժաշխատողներին իրենց հերոսական աշխատանքի համար», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարությանը։
https://www.facebook.com/HaykMarutyanMayor/photos/a.260014141308895/555394898437483/?type=3&theater
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        