«Շնորհակալություն Բժիշկ, որ առողջ հաղթեցինք ապրիլյան պատերազմը»
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Շնորհակալություն Բժիշկ, որ առողջ հաղթեցինք ապրիլյան պատերազմը!!!
Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորներ ունեցանք… Արցախի առողջապահությունը դիմադրեց թշնամու վնասներին ու հաղթեց․․․ Հարյուրավոր երիտասարդներ առողջացան ու այսօր ապահովում են Հայաստանի ու Արցախի խաղաղ երկինքը։
Արցախի առողջապահությունը հաղթեց, քանի որ հմուտ, փորձառու Կազմակերպիչն իր անջնջելի հետքն էր թողել Արցախում՝ նա կայացրել էր ու ամուր հիմքերի վրա էր դրել պատերազմական վիճակում գտնվող Երկրի առողջապահությունը․․․
Թերևս, ինձ համար լավագույն առողջապահության նախարարը մեր Երկրում եղել է Հարություն Մաքսիմի Քուշկյանը․․․ և դա ասել եմ ու ասելու եմ միշտ:
Շնորհակալություն Ձեզ, Բժիշկ ջան, այն որ հաղթեցինք ապրիլին դա նաև Ձեր անձնուրաց աշխատանքի արդյունքն է, և դա պարտավոր ենք գնահատել ու արժևորել․․․
Առողջ ու երկար տարիների կյանք Ձեզ, Դուք Հայաստանի առողջապահության եզակի ամուր հիմնասյուններից մեկն եք»:
Շնորհակալություն Բժիշկ,որ առողջ հաղթեցինք ապրիլյան պատերազմը !!!Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորներ ունեցանք……
Gepostet von Shushan Danielyan am Donnerstag, 2. April 2020