![](/banners/BeFunky-design.jpg)
«Победа»-ն դադարեցնում է դեպի Հայաստան թռիչքները
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/pobeda_640x420.jpg)
«Победа»-ն դադարեցնում է դեպի Գյումրի (Հայաստան) թռիչքները 2020 թվականի մարտի 19-ից մինչև ապրիլի 15-ը: Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։ Նախօրեին «Аэрофлот» – ը հաղորդել է, որ կրճատում է չվերթները դեպի Հայաստան:
««Победа» լոուքոսթերը 2020 թվականի մարտի 19-ից դադարեցնում է Մոսկվայից Գյումրի թռիչքները՝ կապված Հայաստանի կառավարության կողմից Ռուսաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակման հետ», – ասված է հաղորդագրության մեջ: Ուղեւորների միջոցների վերադարձը կկատարվի ավտոմատ կերպով.
Հայաստանը մարտի 16-ից կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով արգելել է 16 երկրների, այդ թվում ՝ Ռուսաստանի, քաղաքացիների մուտքը: