![](/banners/BeFunky-design.jpg)
«Արամ Օբելյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» դատական գործը մակագրվել է դատավոր Ալեքսան Սուքոյանին
![](https://168.am/wp-content/uploads/2020/03/Aram-Orbelyan.jpg)
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության ավագ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը հայցով դիմել էր դատարան՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտություն հանդիսացող տեղեկությունը հերքելու պահանջով:
Հայցադիմումը դատարանը ստացել է երեկ, և գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսան Սուքոյանին:
Հայցը վարույթ ընդունելու, մերժելու կամ հետ ուղարկելու մասին որոշում դեռ չի կայացվել:
Հիշեցնենք, որ հայցադիմումի հիմքում ընկած է մարտի 10-ին Քաջարանում «Այո» քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արամ Օրբելյանի հասցեին հնչեցրած տեղեկությունը, թե Արամ Օրբելյանը, որը հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը, «էն ժամանակներում, երբ մարտի մեկի հետ կապված գործ էր քննվում ՍԴ-ում, բազմիցս ելումուտ է արել Սահմանադրական դատարան», և նշել էր, որ Օրբելյանի ելումուտը սահմանված կարգով չի արձանագրվել: Փաշինյանը նաև ասել էր, որ «ոստիկանները բացատրություն են տվել, որ ՍԴ նախագահի օգնականը կամ աշխատակազմի ղեկավարն ասել է՝ շեֆի սանիկն է, թող գա, մի գրանցեք»: