
Արմավիրի մարզպետը կոչ է անում միայն խիստ անհրաժեշտության դեպքում դուրս գալ բնակարաններից

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մարզի բնակիչներին կոչ է անում միայն խիստ անհրաժեշտության դեպքում դուրս գալ բնակարաններից: Այս մասին Մաթևոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի համաքաղաքացիներ, կոչ ենք անում բոլորիդ, խնդրում ու հորդորում ենք միայն խիստ անհրաժետության դեպքում դուրս գալ ձեր բնակարաններից»,- գրել է Մաթևոսյանը: