Բաժիններ՝

Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում

Լոնդոնում կայացել է բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարի վիճակահանությունը։

52 կգ քաշային կարգում Կորյուն Սողոմոնյանը կմեկնարկի 1/8 եզրափակչից և կմրցի Իսրայելը ներկայացնող մեր հայրենակից Դավիթ Ալավերդյանի հետ։ 57 կգ քաշային Արթուր Բազեյանը կմենամարտի լեհ Յոզվիկ Մակիջի հետ։ 63 կգ քաշային կարգում Եվրոպական խաղերի չեմպիոն Հովհաննես Բաչկովի մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող Գաբիլ Մամեդով և վրացի Լաշա Գուռուլի զույգի հաղթողը։ 69 կգ քաշային կարգում Գուրգեն Մադոյանի մրցակիցը թուրք Նեկատ Էկինչին է։ 75 կգ քաշային կարգում Արման Դարչինյանը կմեկնարկի իտալացի Սալվադորե Կավալարոի հետ մենամարտով, իսկ 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը կհանդիպի չեխ Կառել Հորեյսեկին։ 91 կգ քաշային կարգում Նարեկ Մանասյանը ուժերը կչափի հունգարացի Ադամ Համորի հետ, իսկ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը կմենամարտի ռուս Իվան Վերյասով և իսպանացի Գրիսել Գադֆա զույգի հաղթողի հետ։

Կանանց պայքարում 52 կգ քաշային Անուշ Գրիգորյանը պայքարը կսկսի իտալուհի Ջորդանա Սորենտինո և գերմանուհի Ուրսուլա Գոդլոբ զույգի հաղթողի հետ մենամարտով, 69 կգ քաշային կարգում Անի հովսեփյանն էլ կմենամարտի չեխ Մարտինա Շամորանզովայի հետ։ Մարտի 14-ին՝ մրցումների առաջին օրը, հայ բռնցքամարտիկներից ռինգ դուրս կգա միայն Արթուր Բազեյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս