
Պրեմիեր լիգայի ակումբները դժգոհ են, թե ինչպես է լիգան կարգավորում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը

Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները վրդովված են այն փաստից, որ լիգան բավարար օպերատիվությամբ որոշումներ չի կայացնում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերաբերյալ:
Ակումբների ղեկավարները բախվել են լռության պատին կամ ստացել են անորոշ ու խուսափողական պատասխաններ այն բանից հետո, երբ Պրեմիեր լիգայի ղեկավարներին հարցեր են ուղղել հաջորդ փուլի հանդիպումներն անցկացնելու վերաբերյալ, հայտնում է Daily Mail-ը:
«Մենք նրանցից պատասխան չենք ստանում: Քաշքշուկների և լուծումների բացակայության պայմաններում խիստ դժվար է հետագա գործողությունները պլանավորել»,- ասել է իրավիճակին մոտ կանգնած աղբյուրը:
Բունդեսլիգայում հաջորդ տուրի բոլոր հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների, Լա Լիգան դադարեցված է երկու տուրով, Սերիա Ա-ն՝ մինչև ապրիլի 3-ը:
Մինչև մրցաշրջանի ավարտը Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների՝ կորոնավիրուսի պատճառով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը