Saudi Aramco-ի բաժնետոմսերի արժեքն ընկել է 10 տոկոսով

Saudi Aramco սաուդյան նավթային կորպորացիայի բաժնետոմսերի արժեքը սակարկությունների ընթացքում նվազել է 10 տոկոսով՝ հասնելով արժեթղթի դիմաց 27 ռիալի (7,2 դոլար): Այդ մասին վկայում են Tadawul սաուդյան բորսայում կայացած սակարկությունների տվյալները։

Ընդսմին արժեթղթերի արժեքը մինչեւ նվազագույն մակարդակ է ընկել 2019 թվականի դեկտեմբերին IPO-ից հետո ընկերության բաժնետոմսերով սակարկությունների սկսվելուց ի վեր:

Saudi Aramco-ի բաժնետոմսերն էժանանում են նավթի գների փլուզման ֆոնին: Այսպես, Brent մակնիշի նավթի 2020 թվականի մայիսի մատակարարման ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE բորսայում սակարկությունների ընթացքում նվազել է 25,1 տոկոսով եւ հասել բարելի դիմաց 33,9 դոլարի մակարդակին: Ընդ որում՝ նվազման ընթացքում նավթի գինն ընկել է մինչեւ 31,02 դոլար, ինչը 31,5 տոկոսով ցածր է նախորդ սակարկությունների փակման մակարդակից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս