Հրաշալի կոկտեյլ՝ ռոմանտիկ երեկոյի համար
Բաղադրիչներ
1. Գրեյպֆրուտի հյութ – 100 մլ
2. Օղի – 50 մլ
3. Աղ – մի պտղունց
Պատրաստման եղանակը
1. Գրեյպֆրուտը լվանալ, հյութը քամել:
2. Բաժակների ծայրերն ընկղմել հյութի մեջ, այնուհետև՝ աղի:
3. Բաժակների մեջ լցնել գրեյպֆրուտի թարմ քամած հյութը և ավելացնել օղին:
4. Բաժակը կարելի է զարդարել գրեյպֆրուտի կտորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը