Բաժիններ՝

Մարտի 10-ից արձակուրդ եմ վերցնում և ՀՀ մարզերով ու քաղաքներով անում ենք մեր բուն քարոզարշավը․ լինելու են հանրահավաքներ․ Նիկոլ Փաշինյան

Այսօր հանրային վայրերում մոտ 2 ժամ քարոզարշավ իրականացնելու ավարտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 10-ից արձակուրդ է վերցնում՝ ՀՀ մարզերով ու քաղաքներով քարոզարշավ իրականացնելու համար:

«Մարտի 9-ին արտասահմանյան այց ունեմ: Վաղը և մյուս օրը կիսաաշխատանքային, կիսաքարոզչական է լինելու: Մարտի 10-ից արդեն ամբողջական քարոզարշավը սկսում ենք, արձակուրդ եմ վերցնում և ՀՀ մարզերով ու քաղաքներով անում ենք մեր բուն քարոզարշավը: Բոլոր քաղաքներում լինելու եմ, հավաքներ ենք անցկացնելու և հանրահավաքներ»,- հայտնեց վարչապետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031