Բաժիններ՝

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:

Հանրապետության նախագահը նշել է, որ Ճապոնիայի հետ հարաբերությունների զարգացումը մեր երկրի առաջնահերթություններից է:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ջուն Յամադան տեղեկացրել է, որ ճապոնացի գործարարների պատվիրակության երևանյան այցին ընդառաջ՝ ներկայում իրականացվում են ակտիվ կազմակերպչական աշխատանքներ:

Ճապոնական ընկերությունների ներկայացուցիչների՝ Հայաստան այցելելու հնարավորությունը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը քննարկել էր Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ անցյալ տարի աշնանը Տոկիոյում կայացած հանդիպման ժամանակ։

Նախագահ Սարգսյանը մեր երկրում Ճապոնիայի դեսպանին ասել է, որ պատրաստ է հանդիպել ճապոնացի գործարարներին և քննարկել համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, նորարարության, կրթության ոլորտներում, ինչպես նաև նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև միջուկային անվտանգության, սննդի արդյունաբերության ոլորտներում փոխգործակցության ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031