Սերժ Սարգսյանը Բրյուսելում մի շարք հանդիպումներ է ունեցել եվրոպական գործընկերների հետ

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ս.թ. մարտի 5-ին աշխատանքային ճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ` Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի հիմնական զեկուցող, Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բեսեսկուի և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոյի հետ: Հիշյալ պատգամավորները նաև Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ են:

Հանդիպման ընթացքում բազմակողմանի վերլուծվել է տարածաշրջանային անվտանգային միջավայրը: Նախագահ Սարգսյանը ներկայացրել է իր տեսակետները Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի շուրջ, ինչպես նաև անդրադարձել հակամարտության ծագման և զարգացման փուլերին:

Եվրոպական խորհրդարանի պատգամավորների խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև Հայաստանի ներքին քաղաքական զարգացումների վերաբերյալ ՀՀԿ տեսակետները:

Նախագահ Սարգսյանը նույն օրը երեկոյան մեկ այլ աշխատանքային հանդիպում է ունեցել ԵԺԿ և Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) գլխավոր քարտուղար, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Անտոնիո Լոպես Իստուրիցի հետ: Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում` Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին առնչվող:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվարին Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության Գործադիր կոմիտեն հատուկ բանաձև էր ընդունել Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ` ընդգծելով դատական իշխանության նկատմամբ կառավարության ոտնձգությունները և ՍԴ-ի նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները:

Միությունը նախազգուշացրել էր Հայաստանի կառավարությանը դեպի ավտորիտարիզմի ճանապարհ անցնելու մասին և ահազանգել, որ հանրային ճնշումը չարաշահելով, իշխող կուսակցության օգտին զսպումների և հակակշիռների համակարգը բացասականորեն փոխելը մեծ հետընթաց քայլ կլինի:

Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը հանդիսանում է համաշխարհային ամենախոշոր և ազդեցիկ քաղաքական ընտանիքներից մեկը, որի անդամ են ավելի քան 70 իշխող և խոշոր ընդդիմադիր կուսակցություններ մոտ 50 երկրներից` ինչպես Եվրոպայից, այնպես էլ Լատինական Ամերիկայից, Ասիայից և այլ տարածաշրջաններից:

Սերժ Սարգսյանը Բրյուսելում մի շարք հանդիպումներ է ունեցել եվրոպական գործընկերների հետ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ…

Gepostet von Armen Ashotyan am Donnerstag, 5. März 2020

Տեսանյութեր

Լրահոս