«Չեմ ընդունում, որ Տիրոջ հետ համեմատականներ են տանում. թող խորհուրդ տան վարչապետին». Վարդան Ղուկասյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը վստահեցնում է՝ որևէ գործողությամբ կորոնավիրուսի դեմ չի պայքարում, թեև իր հետ զրուցող լրագրողներին կոչ արեց իրենից հեռու կանգնել, որպեսզի բացիլները հանկարծ իրեն չփոխանցվեն, ինչի հետ կապված նույնիսկ անեկդոտ հիշեց.

«Գրիպով հիվանդը գնում է բժշկի մոտ, թե՝ բժիշկ ջան, գրիպ եմ, ի՞նչ անեմ, բժիշկն էլ պատասխանում է՝ ինձանից հեռու գնացեք»:

Նա վստահ է, որ վիրուսը բարի մարդկանց չի կպնում, ընդհանրապես վատ բաները բարի մարդկանց չեն կպնում:

168.am-ը Վարդան Ղուկասյանից հետաքրքրվեց՝ ինչպես է վերաբերվում վարչապետի այն բնորոշմանը, որ նույնիսկ Հիսուս Քրիստոսն է սխալվել իր կադրերի ընտրության հարցում:

Վարդան Ղուկասյանը նշեց, որ եկեղեցին, հոգևորականները խորհուրդ տալու առումով պետք է բացատրական աշխատանքներ տանեն. «Չեմ ընդունում, որ Տիրոջ հետ համեմատականներ են տանում, այո՛, թող խորհուրդ տան վարչապետին, հոգևորը կարող է բոլորին էլ խորհուրդ տալ, որովհետև դա խորհուրդ խորին է: Պատարագը, որ սկսվում է, ասում է. «Խորհուրդ խորին անհաս, անսկիզբ, որ զարդարեսցե վերին պետություն». խորհուրդն այնքան խորն է, որ բոլորս էլ տեղ ունենք սովորելու, աստվածաբաններն էլ են ասում, որ սովորելու շատ բան ունեն, ես չունե՞մ»:

Հարցին՝ անձամբ խորհուրդ կտա՞ վարչապետին, Վարդան Ղուկասյանը պատասխանեց, որ, եթե զգա սխալ է որևէ հարցի շուրջ, անպայման խորհուրդ կտա:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել էր կադրային քաղաքականությանը՝ նշելով, որ նույնիսկ Հիսուսն է սխալվել իր կադրերի ընտրության հարցում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս