«Եթե դատավորը որոշում է մարդու ճակատագիրը, պետք է լինի 35-ից ոչ պակաս». Գագիկ Ծառուկյանը՝ «Դատական օրենսգրքի» փոփոխությունների մասին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին, որով նախատեսվում է դատավորների տարիքային շեմը 28 տարեկանից նվազեցնել և դարձնել 25 տարեկան, նշեց, որ իրենք դեմ են եղել նախագծին և այդ դիրքորոշումն ունի հիմնավորում և այնպես չէ, որ քմահաճույք է դեմ լինելը:
«Այսօր ցանկացած օրենք ընդունելիս, պետք է նայեն համեմատական կարգով ամբողջ երկրները, լինի Ամերիկա, թե Անգլիա: Ճիշտ է, ես միշտ էլ կողմ եմ եղել երիտասարդներին, նրանք մեզ արժանի փոխարինողներն են և նրանց պետք է հնարավորություն տրվի, բայց, ասենք, 25 տարեկան երիտասարդը մարդու կյանքում որոշում կայացնելու, ընտանեկան կյանքում եղած խնդիրները, քրեական հարցերը լուծելու համար… ամբողջ աշխարհում դա չի ընդունվում, գնացեք՝ տեսեք: Նրանց կարելի է, 25 տարեկանում թող լինեն դատավոր, բայց տնտեսական հարցերով, բայց եթե դատավորը որոշում է մարդու ճակատագիրը, պետք է լինի 35-ից ոչ պակաս»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:
Ըստ նրա, անիրականանալի բաներ չեն ասում, երկնքից աստղեր չեն իջեցնում, պարզապես եթե ցանկանում են բան փոխել, պետք է նայեն միջազգային պրակտիկան:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում