Բաժիններ՝

Լարվածությունը մեծ էր Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու պատճառով. Սեյրան Նիկողոսյան

Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը գոհ է Եվրոպայի առաջնությանը երիտասարդ մարզիկների մասնակցությունից, սակայն դժգոհ է մեծահասակների արդյունքներից: «Արմենպրես»-ի հետ զրույցում մարզիչը փաստեց, որ իր համար անսպասելի էր, որ երիտասարդները նման արդյունքներ կգրանցեն: «Գոհ եմ երիտասարդներից, բայց ինձ դուր չեկան մեծահասակների արդյունքները: Քանի որ մրցաշարը մեծահասակների համար Օլիմպիական խաղերի համար վարկանիշային էր, նրանց մոտ մեծ էր լարվածությունը: Ընդհանուր առմամբ, նրանք պատրաստ էին»,-շեշտեց մասնագետը:

Հաջորդիվ հրաձիգները կմասնակցեն Զինաիդա Սիմոնյանի հուշամրցաշարի և Հայաստանի առաջնությանը:

Հրաձիգները Օլիմպիական խաղերի համար վարկանիշ ձեռք բերելու ևս մեկ հնարավորություն ունեն արդեն մայիս ամսին չեխական Պլզեն քաղաքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031