«Վերնատուն» ակումբում քննարկվել են Արցախյան հիմնահարցի շուրջ տեղի ունեցող զարգացումները

Տեղի է ունեցել «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի «Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների» հանձնաժողովի հերթական քննարկումը, որին մասնակցել են ակումբի անդամներ ու փորձագետներ, տեղեկացնում է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի մամուլի ծառայությունը։

Օրվա զարգացումներին համահունչ քննարկվել են վերջին իրադարձությունները Սիրիայում, ինչպես նաև Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունների հնարավոր զարգացումները։

Քննարկման հիմնական շեշտը դրվել է տարածաշրջանային խմորումների հետևանքով Արցախում ռազմական գործողությունների վերսկսման հավանականության վրա։

Հանդիպմանը քննարկվել են նաև Արցախյան հիմնահարցի շուրջ տեղի ունեցող արդի զարգացումները, արտաքին քաղաքական ազդակները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829