Բաժիններ՝

«Լառեչը ասում էր՝ անարդար արտադրողների ու կառավարության որոշ անդամների անշնորհք վարվելակերպի պատճառով հայկական կոնյակը կորցնելու է իր իդենտիկությունը». Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, նախկին պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ երեկոյան Ֆրանսիայում 74 տարեկանում մահացել է Պիեռ Լառեչը՝ Երևանի կոնյակի գործարանի 1998-2005թթ նախագահն ու գլխավոր տնօրենը։ Պիեռը Հայաստանի և Արցախի մեծագույն բարեկամն էր։ Արժանացել էր պետական պարգևների ու շքանշանների։ Նրա ամենակարևոր գործը կոնյակագործության ասպարեզում հայկական կոնյակի իդենտիֆիկացումն էր։ Նրա գլխավորությամբ հանճարեղ որոշում ընդունվեց հայկական կոնյակի ստանդարտ ընդունելու մասին։ Մենք հրաժարվեցինք խորհրդային ГОСТ-13471 ստանդարտից, սահմանեցինք մերը առ այն, որ հայկական կոնյակ է այն ալկոհոլը, որը ստացված է հայկական խաղողից և շշալցված է Հայաստանում։ Այս քայլի շնորհիվ ՌԴ-ում, Ուկրաինայում հայկական կոնյակի անվան տակ արտադրվող ֆալշը 1-2 շաբաթում շուկայից դուրս մղվեց։ Կանաչ ճանապարհ բացվեց ոչ միայն ԵԿԳ, այլև ՀՀ-ում գտնվող մյուս կոնյակի գործարանների արտադրանքի համար։ 1999-2005 թթ ԵԿԳ կոնյակի արտահանման ծավալներն աճեցին 4.5 անգամ (1 մլն լիտրից 4.7), գործարանը 1.5 մլն դոլար վնասից ստացավ 25 մլն դոլար շահույթ, միջին աշխատավարձը գործարանում աճեց 7 անգամ։ ԵԿԳ-ն ՀՀ-ում առաջիններից էր, որ բոլոր աշխատողների համար մտցրեց բժշկական ապահովագրություն։ Այդ քաղաքականությունից մեծապես շահեցին բոլոր կոնյակի գործարանները։ Նրանց վաճառքները ՌԴ-ում կտրուկ ավելացան։ Շուտով, սակայն, ագահությունը մեզ խեղդեց։ 2012-ի կոնյակի մասին նոր անկապ օրենսդրությամբ թույլատրվեց կոնյակին խառնել որոշակի քանակի սպիրտ։ Ամեն ինչ սկսեց վարի գնալ։ Շատ գործարաններ (բացառությամբ 1-2-ի) սկսեցին խաղողից ստացված դիստիլյատի փոխարեն ռեկտիֆիկատ շշալցնել՝ գույն տալով։ Կա կարճ էֆֆեկտ։ Բայց ի՞նչքան կարելի է սպառողին խաբել։ Մինչև կյանքի վերջին օրը Լառեչը պայքարում էր սրա դեմ։ Ասում էր՝ անարդար արտադրողների ու կառավարության որոշ անդամների անշնորհք վարվելակերպի պատճառով հայկական կոնյակը կորցնելու է իր իդենտիկությունը։ Օրվա իրադարձություններն, ավաղ, դրա վկայությունն են։ Գնաս բարով սիրելի ընկեր»:

Երեկ երեկոյան Ֆրանսիայում 74 տարեկանում մահացել է Պիեռ Լառեչը՝ Երևանի կոնյակի գործարանի 1998-2005թթ նախագահն ու գլխավոր…

Gepostet von Hrant Bagratyan am Donnerstag, 27. Februar 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս