Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա. նախարարն անդրադարձավ մամուլի հրապարակումներին

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, թե «Արմենիա» ԲԿ-ից կորոնավիրուսով հիվանդ է տեղափոխվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:

«Ես չեմ ուզում բժշկական գաղտնիքներ բացահայտել, բայց այդ տեղափոխված պացիենտն ընդհանրապես կորոնավիրուսի կասկածով չի տեղափոխվել»,- ասաց նախարարը։ Արսեն Թորոսյանը նշեց, որ առողջապահական համակարգն իր բնականոն ռեժիմի մեջ է, սակայն ինֆեկցիոն ծառայություններին հավելյալ հրահանգավորվել է, թե ինչ է պետք անել այս հիվանդությամբ հիվանդ հայտնաբերելու դեպքում։ «Եվ քանի որ ինքը որպես այդպիսին շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա»,- ասաց նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829