
ԱԳՆ-ն ՀՀ քաղաքացիներին հորդորում է կորոնավիրուսի պատճառով խուսափել 5 երկիր այցելելուց

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի քաղաքացիներին հորդորում է ժամանակավորապես խուսափել Իրան, Չինաստան, Ճապոնիա, Կորեա և Իտալիա այցելություններից:
«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Ճապոնիա, Կորեայի Հանրապետություն և Իտալիայի Հանրապետություն (առավելապես՝ հյուսիսային շրջաններ) այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:
Այնուամենայնիվ՝ այնտեղ գտնվելու կամ այցելելու պարագայում հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին, անհրաժեշտության դեպքում՝ կապ հաստատել ՀՀ դեսպանությունների հետ»։