Բաժիններ՝

Գևորգ Գորգիսյանը կոչ է անում սպայակազմի խնդիրների վրա ևս ուշադրություն դարձնել. նրանց խնդիրները մնացել են «անտեր»

Խորհրդարանում ընթանում է ԵԱՀԿ-ի աջակցությամբ ԱԺ Պաշտպանության և  անվտանգության հանձնաժողովի հետ համատեղ ստեղծված անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի աշխատանքների քննարկումը:

Համատեղ ընդունած հայեցակարգի համաձայն՝ ստեղծված հարթակի հիմնական ուղղություններն են՝ մարդու իրավունքներն ու բանակը, համազգեստով քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, ոստիկանության կողմից ուժի, բռնության կիրառման վերահսկողությունը, տեղեկատվության ազատությունն ու գաղտնիությունը, անվտանգության ոլորտում ներքին վերահսկման մեխանիզմները, կոռուպցիայի դեմ պայքարը, արդարադատության մատչելիությունը:

ԱԺ «Լուսավոր Հայատան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն անդրադառնալով հարթակի աշխատանքներին և համատեղ հայեցակարգին՝ հարց բարձրացրեց սպանների իրավունքների վերաբերյալ:

«Վերջին շրջանում խոսելով զինծառայողների իրավունքների, մասնավորապես՝ համազգեստով մարդ կոնցեպտի մասին, հաճախ նկատի ենք ունենում զինվորներին և մոռանում ենք սպայական կազմին: Մեզ մոտ այսօր իրավիճակ է ստեղծվել, երբ սպաներ են անընդհատ բողոքում, և ինձ անձամբ դիմել են մի քանի սպաներ, որ երբեմն իրենք կաշկանդված են լինում և իրենց պարտականությունները կատարելիս հանդիպում են խնդիրների՝ կապված այն հանգամանքի հետ, որ իրենք երբեմն բավականին գործիքակազմ չեն ունենում զինվորների` իրենց հրամանները կատարելու պրակտիկայի հարցում»,- նշեց Գ. Գորգիսյանը:

Նա կոչ արեց, որ ուշադրությունը մի քիչ էլ կենտրոնացնեն սպայակազմի վրա, քանի որ, ըստ Գորգիսյանի, նրանց խնդիրները մնացել են «անտեր».

«Հենց մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կենտրոնանում ենք զինվորների վրա, իսկ սպաներն ունեն բնակարանի, կյանքի և այլնի իրավունք, սրանց պետք է ևս ուշադրություն դարձնենք»,- նշեց Գևորգ Գորգիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս