
«Պարոն Փաշինյան, վերջապես գտեք Ձեր մեջ համարձակություն… Թողե՛ք ներքին ընդդիմախոսներին և զբաղվեք արտաքին գործակալական ցանցով»

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պարոն Փաշինյան, վերջապես գտեք Ձեր մեջ համարձակություն և նշանակեք ԱԱԾ տնօրեն և ՀՀ Ոստիկանության պետ:
Արդեն 6 ամիս է՝ ՀՀ ԱԱԾ-ը չունի տնօրեն, իսկ ժամանակավոր պաշտոնակատարը չի կարող նախաձեռնել համակարգային բարեփոխումներ և մշակել երկարաժամկետ ռազմավարություն:
Թողե՛ք ներքին ընդդիմախոսներին և զբաղվեք արտաքին գործակալական ցանցով, ազդեցության գործակալներով, նրանք ավելի վտանգավոր են պետության ու ժողովրդի համար»:
Պարոն Փաշինյան,Վերջապես գտեք Ձեր մեջ համարձակություն և նշանակեք ԱԱԾ տնօրեն և ՀՀ Ոստիկանության պետ:Արդեն 6 ամիս է ՀՀ…
Gepostet von Artur Ghazinyan am Mittwoch, 26. Februar 2020