«Տեսականորեն կարելի է ասել, որ ամեն ինչի պատրաստ ենք, գործնականում՝ ոչ». Բաբկեն Պիպոյանը՝ Կորոնավիրուսի վտանգի մասին
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ հիմնադիր Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը հակասական է. մի կողմից՝ պետք է այնպես անեն, որ խուճապ չլինի, իսկ մյուս կողմից՝ շատ կարևոր է, որպեսզի հսկողությունը չթուլանա։
«Ինձ համար առավել կարևոր է, որ ոչ թե ինտնեսիվ աշխատանքներ կատարվեն վիրուսի ներթափանցելուց հետո, որպեսզի հետագայումայն ավելի շատ չտարածվի այն, այլ ի սկզբանե իրականացվեն այնպիսի կանխարգելիչ միջոցառումներ, որպեսզի հնարավոր լինի խուսափել վիրուսի ներթափանցումից։ Երբ մենք պլանավորում ենք կամայական միջոցառումներ, պետք է հաշվի առնենք ազգային առանձնահատկությունները: Օրինակ՝ երեկ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է եկել 52 մարդ և Առողջապահության նախարարը, որպես դրական հանգամանք, նշել է, որ նրանք եկել են մեր մասնագետների ուղեկցությամբ։ Նախ՝ այդ մասնագետի ուղեկցությամբ գալը մեզ ոչինչ չի տալու, այդ մասնագետը, որը գնում է Իրանից մեր հայրենակիցներին բերելու, հանգիստ կարող էր օդանավակայնում դիմավորել նրանց, եթե մենք այդ մարդկանց պարզապես ուղարկելու էինք իրենց բնակարաններ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Բաբկեն Պիպոյանը։
Իսկ ի՞նչ կլիներ, եթե Իրանից Հայաստան եկած հայերի մոտ հայտնաբերվեր ջերմություն: Բ. Պիպոյանի խոսքով, բնականաբար, նրանց կմեկուսացնեին և կտանեին համապատասխան առանձնասենյակներ, ուստի պետք է հաշվի առնեին այն հանգամանքը, որ հիվանդության գաղտնի շրջանը կարող է տևել մինչև 14 օր և անձը հանգիստ կարող է վիրուսով վարակված լինել։
«Խիստ հարաբերական հարց է, արդյո՞ք երկիրն այս ամենին պատրա՞ստ է, թե՞ ոչ։ Տեսականորեն կարելի է ասել, որ ամեն ինչի պատրաստ ենք, երբ Առողջապահության նախարան ասում է, որ մենք պատրաստ ենք, մենք կարող ենք նրա բոլոր թեզերի հետ համաձայնել և տակը ստորագրել։ Հիմա գանք գործնական մասին, առաջին հերթին պետք է խոսենք հիվանդանոցային պայմանների մասին, արդյո՞ք այդ պայմանները լավ են, նույնիսկ սուր շնչառական հիվանդույթւոնների պարագայում արդյո՞ք մարդը գտնվում է կարանտիում և մուտքը սահմանափակ է։ Վիրուսից չպետք է վախենալ, բայց վիուսի նկատմամբ չպետք է լինել անտարբեր և մատերի արանքով նայել»,-շեշտեց Բաբկեն Պիպոյանը։
Նա նաև ընդգծեց, որ եթե Վրաստանում հայտնաբերվել է Կորոնավիրուսի մեկ դեպք, ապա չի նշանակում, որ սահմանը պետք է փակեն։