 
                        Մարիա Շարապովան ավարտել է կարիերան
 
                                    Ռուս թենիսիստ Մարիա Շարապովան ավարտել է կարիերան: Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները: «Թենիս, քեզ ասում եմ հաջողություն»,-ասել է Շարապովան:
Մարիա Շարապովան պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2001 թվականին: 5 անգամ հաղթել է «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերում` Ավստրալիայի բաց առաջնություն (2008), Ֆրանսիայի բաց առաջնությունը (2012, 2014), Ուիմբլդոնի (2004), ԱՄՆ բաց առաջնությունը (2006): Շարապովան Լոնդոնի Օլիմպիական խաղերի մենախաղի արծաթե մեդալակիր է: 39 անգամ հաղթել WTA մրցաշարերում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        