
NASA-ն հրապարակել է Անտարկտիդայում սառցադաշտերի հալման լուսանկարները

NASA-ն հրապարակել է Անտարկտիդայի Իգլ կղզում հալվող սառցադաշտերի լուսանկարները: Լուսանկարներն արվել են փետրվարի 4-ից մինչեւ 13-ն ընկած ժամանակամիջոցում Operational Land Imager հեռազոնդման սարքով, որը տեղակայված է Landsat-8 արբանյակի վրա։
Նշվում է, որ փետրվարի սկզբին Անտարկտիկական թերակղզու հյուսիսային մասի «էսպերանսա» գիտահետազոտական կայանում արձանագրվել է պատմական ջերմաստիճանային ռեկորդ՝ զրոյից բարձր 18,3 աստճան: Մինչ այդ մայր ցամաքի համար ռեկորդային ցուցանիշը եղել է 17,5 աստիճանը, որը գրանցվել է 2015 թվականին:
Փետրվարի 6-ից մինչեւ 11-ը ձյան ծածկույթը տասը սանտիմետր խորությամբ հալվել է: Դա կազմել է մեկ տարվա ընթացքում կուտակված ամբողջ ձյան հինգերորդ մասը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: