
Սեթյենը ցանկանում է, որ Կոուտինիոն վերադառնա

Ելույթ ունենալով «Բավարիայի» կազմում՝ Ֆիլիպե Կոուտինիոն կարող է վերադառնալ «Բարսելոնա», իսկ կատալոնացիների կիսապաշտպան Ուսման Դեմբելեն կարող է լքել ակումբը:
Ըստ Ok Diario-ի լրագրող Էդուարդո Ինդայի, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սեթյենը ցանկանում է, որ Կոուտինիոն վերադառնա ակումբ: Բացի այդ, մասնագետը «Բարսելոնայում» ապագա չի տեսնում Դեմբելեի համար, այնպես որ, նա ցանկանում է, որ կիսապաշտպանը հեռանա թիմից հաջորդ մրցաշրջանում:
Կոուտինիոն վարձավճարով հանդես է գալիս «Բավարիայում»: Բունդեսլիգայում անցկացրած 20 խաղերում ֆուտբոլիստը դարձել է 6 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը