ԱԺ հերթական քառօրյա նիստից հետո պատգամավորները ձեռնամուխ կլինեն ակտիվ քարոզարշավի. Պատգամավոր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի կարծիքով՝ Սահմանադրական փոփոխությունների ակտիվ քարոզարշավը իրենք կսկսեն մարտի 1-ից հետո։
Ըստ նրա, մարտի 3-ին սկսվում է ԱԺ հերթական քառօրյան, և այն ավարտելուց հետո պատգամավորները ձեռնամուխ կլինեն ակտիվ քարոզարշավի։
Պատգամավորը տեղեկացրեց, որ քարոզարշավի ընթացքում լինելու է մարզում, և ընտրել է այնպիսի մարզ, որի մասին ինքը քիչ բան գիտի։
«Ես գնալու եմ Լոռու մարզ»,- ասաց Լուսինե Բադալյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում