
Գիշերը հրավառություն իրականացնողը հայտնաբերվել է
Փետրվարի 22-ին, ժամը 00․15-ին, ոստիկանության Ջերմուկի բաժնի պարեկապահակետային ծառայողները Ձախափնյակ փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերել են նույն շենքի 44-ամյա մի բնակչի, որը իրականացնում էր հրավառություն։ Փաստի առթիվ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Կրկին հորդորում ենք՝ ժամը 23-ից հետո չիրականացնել հրավառություն։