Գագիկ Ջհանգիրյանը ՍԴ դատավոր կդառնա. politik.am

politik.am-ը գրում է. «Իշխանությունները մի կողմից ամեն բան անում են, որպեսզի ապրլի 5-ի հանրաքվեում հաղթեն, իսկ մյուս կողմից թեկնածուներ են պատրաստում, որոնք պետք է փոխարինեն հանրաքեի արդյունքում հեռացվող 7 դատավորներին։ Կայքի փոխանցմամբ՝ իշխանության ներսում ազդեցություն ունեցող տարբեր խմբեր իրենց շահերը ներկայացնող թեկնածուների լոբինգով են զբաղված։ Այս պահին ամենահաջող թեկնածուն իշխանության լևոնական թևի թեկնածուն է՝ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը։

Կայքի աղբյուրների տեղեկացմամբ՝ Ջհանգիրյանի թեկնածությանը կողմ է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իշխանական քարոզչամեքենան էլ սկսել է իր գործն անել։ Երեկ Հանրային հեռուստաընկերության հաղորդումներից մեկի հյուրն էր Գագիկ Ջհանգիրյանը։ Հաղորդման ընթացքում Ջհանգիրյանը հասցրեց հայտարարել, որ խնդիրներին քաղաքական մեկնաբանություն չի տալու, քանի որ ինքը քաղաքական գործիչ չէ, այլ իրավաբան է։

«Այս հայտարարությունը Ջհանգիրյանն արել է, քանի որ ՍԴ անդամները պետք է քաղաքական չեզոքություն պահպանեն։ Չնայած իշխանությունների ջանքերին դժվար է պատկերացնել, որ հնարավոր կլինի հանրությանը համոզել, թե Ջանգիրյանը քաղաքականապես չեզոք է։ Ավելին հասրակության լայն շերտեր հիշում են Ջհանգիրյանի մասնակցությունը բազմաթիվ աղմկահարույց գործերին և իր որոշումներով բազմաթիվ զինվորների խեղված կյանքերի մասին պատմությունները»։

Տեսանյութեր

Լրահոս