
Հաշվեքննիչ պալատը կիրականացնի ուսումնասիրություններ ՊԵԿ-ի պարգևավճարների և ծախսերի վերաբերյալ

«Հաշվեքննիչ պալատի հաշվեքննության շրջանակներից դուրս է ՊԵԿ-ի խոշոր չափի պարգևավճարների վերաբերյալ հաշվեքննություն իրականացնելը և դրա արդյունքում՝ արդյունավետության մասին գնահատականներ տալը: Սակայն ներկայումս ՊԵԿ-ը գտնվում է հաշվեքննության փուլում՝ ոչ միայն եկամուտների ձևավորման, այլև՝ ծախսերի կատարման տեսանկյունից, և այդ առումով կիրականացվեն համապատասխան ուսումնասիրություններ՝ ոչ միայն պարգևավճարների համար, այլև՝ ընդհանուր ծախսերի տեսանկյունից»,- այսօր ԱԺ-ում ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում քննարկման ժամանակ նշեց Հաշվեքննիչ պալատի անդամ Դավիթ Չիբուխչյանը՝ ներկայացնելով պալատի ընթացիկ՝ ՊԵԿ-ի կողմից ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանության և ռիսկայնությունը որոշող չափանիշերի կիրառության վերաբերյալ եզրակացությունը:
Ըստ նրա՝ հաշվեքննության այս փուլում ՊԵԿ-ի ծախսերի ուղղությամբ որևէ ուսումնասիրություն չի կատարվել, իրականացվել են միայն ծրագրերի ձևավորման և դրանց արդյունքում արձանագրված ցուցանիշները: