«Վարչապետի ցանկացած գրառում նշանակում է, որ այս կամ այն ոլորտում խնդիր կա՞». ՊԵԿ նախագահը՝ ՀԴՄ կտրոնների քանակի մասին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը վստահեցնում է՝ տեղյակ չէ, թե ինչպես են հարկ վճարողները վերաբերվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԴՄ կտրոն  տպելու հորդորներին:

«ՀԴՄ-ի քանակը գնալով անշեղորեն բարձրանում է, եթե տեսել եք վարչապետի վերջին գրառումը, ապա ավելի քան 9 մլն ՀԴՄ կտրոն նախորդ հունվարի համեմատ ավելի էր տպվել: Կա հանրության մի մեծ զանգված, որը լսում է վարչապետի հորդորները, և ՊԵԿ-ի հետ համատեղ աշխատանքի և իրավագիտակցության բարձր մակարդակի արդյունքում՝ ՀԴՄ-ի կտրոնների թիվը բարձրանում է: Բոլոր պետություններում ու հասարակություններում էլ կան մարդիկ, որոնք խուսափում են հարկ վճարելուց կամ ստվերում  են գործում,  մեր նպատակը, գործառույթը նրանց բացահայտելն է և հորդորների տեսքով նրանց իրավագիտակցության բերելը և հարկ վճարելու մշակույթ ձևավորելը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Անանյանը:

Ըստ նրա՝ ՀԴՄ կտրոններ պահանջելու առումով քաղաքացիներին չի կարելի շահագրգռել, քանի որ, երբ քաղաքացուն ասում են, որ իրեն գումար կվճարեն ՀԴՄ կտրոն վերցնելու համար, դրանով ձևավորում են ոչ թե մշակույթ, այլ շահի վրա ձևավորված հարաբերություն, ինչն անընդունելի է:

«Պետք է հորդորելով, խնդրելով, պարտադրելով՝ գնանք առաջ, ինչ վերաբերում է կարծիքներին, որ այս հարցում օգտակար է Վրաստանի փորձը, ապա այդ փորձն ուսումնասիրել եմ և կարծիքները չեմ կիսում»,- շեշտեց Դավիթ Անանյանը:

Դիտարկմանը՝ եթե վարչապետը ՀԴՄ չտալու համար ֆեյսբուքյան գրառում է կատարում, նշանակում է, որ ամեն ինչ վատ է, Դավիթ Անանյանը նշեց, որ այդպես չի մտածում.

«Դա դուք եք ասում, ես դրա հետ համաձայն չեմ, մենք լավ ենք աշխատում, այսինքն՝ վարչապետի ցանկացած գրառում նշանակում է, որ այս կամ այն ոլորտում խնդիր կա՞»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս