Բաժիններ՝

Շարմ Էլ-Շեյխում վայրէջք է կատարել 2015 թվականից ի վեր առաջին բրիտանական մարդատար ինքնաթիռը

Հինգ տարվա ընթացքում առաջին մարդատար ինքնաթիռն է Մեծ Բրիտանիայից ժամանել Եգիպտոսի Շարմ Էլ-Շեյխ առողջարան: Այդ մասին հայտնել է The Guardian թերթը։ TUI տուրիստական ընկերության ինքնաթիռը Լոնդոնի «Գաթվիք» օդանավակայանից Եգիպտոս է ժամանել փետրվարի 16-ին:

Զբոսաշրջիկներին Շարմ Էլ-Շեյխում դիմավորել են ծաղիկներով, երաժշտությամբ եւ կոկտեյլներով: Մեծ Բրիտանիան Շարմ Էլ-Շեյխ թռիչքները դադարեցրել էր 2015 թվականի նոյեմբերին «Կոգալիմավիա» ռուսական ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:

Անցյալ տարվա հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի ավիացիայի նախարարությունը հանել էր Շարմ Էլ-Շեյխ թռիչքների վրա դրված սահմանափակումները, նշելով անվտանգության միջոցների բարելավումը Եգիպտոսում: 2015 թվականի հոկտեմբերի 31-ին Սինա թերակղզում աղետի է ենթարկվել «Կոգալիմավիա» ավիաընկերության A321 ինքնաթիռը, որը Շարմ Էլ-Շեյխից թռչում Էր Պետերբուրգ: Զոհվել են օդանավում եղած բոլոր 224 մարդիկ: Ողբերգությունից երկու շաբաթ անց Ռուսաստանի իշխանություններն ավիաաղետը որակել են որպես ահաբեկչություն՝ դրա պատճառը համարելով հանրանավում տեղադրված ռումբի պայթյունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս