Իրանը պատրաստ է բանակցություններ վարել Պարսից ծոցի անվտանգության շուրջ
Իրանը պատրաստ է Պարսից ծոցի անվտանգության շուրջ բանակցություններ վարել բոլոր կողմերի հետ, ներառյալ Սաուդյան Արաբիան: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի ավագ խորհրդական Մեհդի Սանային։
«Իրանը բանակցություններ է առաջարկում Սաուդյան Արաբիայի հետ եւ պատրաստ է բանակցություններ վարել երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային հարցերի շուրջ: Եվ նաեւ պատրաստ է դա բացատրել բոլորին եւ բոլորի հետ աշխատել Պարսից ծոցում անվտանգության ապահովման Հորմուզի պլանի շուրջ»,- հայտարարել է Սանային «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի 9-րդ մերձավորարեւելյան խորհրդաժողովի կուլիսներում: Նա նշել է նաեւ, որ տարածաշրջանի անվտանգությունը հարկավոր է ապահովել տարածաշրջանային նախաձեռնություններով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: