
«Հուսով եմ՝ տիկին Մակունցը կլրացնի այդ բացը». Դավիթ Խաժակյանի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին

Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շուրջ մեկ տարի ԵԼՔ խմբակցության կազմում աշխատելով Ալեն Սիմոնյանի հետ, որպես խմբակցության ղեկավար մշտապես հորդորել եմ փաստարկներ կառուցելիս լինել ավելի բովանդակային և նվազեցնել «էպոտաժը»։ Այսօր երբ լսում եմ, որ Սիմոնյանը սրտնեղում է, թե ԶԼՄ-ների հետ շփումներումս սև ու սպիտակի բաժանումներ չեմ անում և դա ասում է ինտրիգային եղանակով, հասկանում եմ, որ որպես խմբակցության ղեկավար ժողովրդավարական մոտեցումներս բավարար չափով չեմ կարողացել ընկալելի դարձնել։ Այդ կապակցությամբ ներողություն եմ խնդրում հանրությունից և լրատվամիջոցներից։
Հուսով եմ՝ տիկին Մակունցը կլրացնի այդ բացը»։
Շուրջ մեկ տարի ԵԼՔ խմբակցության կազմում աշխատելով Ալեն Սիմոնյանի հետ, որպես խմբակցության ղեկավար մշտապես հորդորել եմ…
Gepostet von Davit Khazhakyan / Դավիթ Խաժակյան am Mittwoch, 12. Februar 2020