Վարկով անասնապահություն․ 203 գլուխ տոհմային կենդանիներ են ներկրվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում ոչխարաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրով 79 մլն դրամի վարկային միջոց է տրամադրվել, որով 203 գլուխ տոհմային կենդանիներ են ներկրվել. այս մասին թերթին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Միայն ոչխարի գլխաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 21 հազար 843-ով. այն 2017 թվականին կազմել է 727 հազար 100 գլուխ, 2018-ին` 660 հազար 100, իսկ 2019-ին՝ 38 հազար 257, մինչդեռ միայն 1991 թվականին Հայաստանում ոչխարի գլխաքանակը 1 մլն էր, իսկ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 745 հազար 800 գլուխ: Այս պատկերը խիստ մտահոգիչ է:

Թերթը տեղեկացավ, որ 2019 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ՀՀ-ից արտահանվել է 16 հազար 300 գլուխ ոչխար եւ 82 տոննա ոչխարի միս:

Արտահանման հիմնական ուղղություններն են Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Քուվեյթի Պետությունը եւ Վրաստանը: Բայց պարզվում է, որ ՀՀ քաղաքացիներն ավելի շատ ոգեւորված ու հետաքրքրված են տավարաբուծության 2014-2024 թվականների զարգացման ծրագրով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից թերթին փոխանցեցին, որ տավարաբուծության ծրագրով մոտ 700-800 հետաքրքրվող քաղաքացի են ունեցել: Ավելին, 406 մլն դրամի վարկային միջոց է տրամադրվել 315 գլխի համար: Պարզվում է, որ 136 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի (ԽԵԿ) արդեն իսկ ներկրվել է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս