
Բացառիկ վիրահատություն. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բժիշկները փրկել են նորածնի կյանքը

Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բացառիկ վիրահատություն է կատարվել: Բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ հեռացվել է երեխայի կոնքային հատվածում եղած ուռուցքը:
«Հունվարի 2–ին 3.5 կգ քաշով ծնված երեխայի կոնքային հատվածում 1.2 կգ քաշով նորագոյացություն է եղել. ուռուցքը երեխայի գլխից երկու անգամ մեծ էր։ Կեսարյան հատումով ծնված երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկների սխրանքով փրկվել է աղջիկը»,-նշել է Գևորգ Դերձյանը: