Բաժիններ՝

«Ֆուտբոլիստները տեղափոխվում են «Սիթի» ոչ իմ պատճառով»․ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է իր մտքերով՝ թիմը թարմացնելու անհրաժեշտության վերաբերյալ:

«Ես այս թեմայի շուրջ մտքեր ունեմ, բայց ես նույնիսկ չեմ քննարկել որևէ մեկի հետ, քանի որ մրցաշրջանի ընթացքում ես իրականում պատրաստ չեմ մտածել այդ մասին:

Իհարկե, մենք պետք է ինչ-որ բան անենք, քանի որ Դավիդ Սիլվան լքում է ակումբը, և մենք ինչ-որ դիրքերում ինչ-որ բան կանենք: Բայց ես չգիտեմ, թե քանի խաղացող կգան մեզ մոտ, քանի որ շուկայում խաղալը միշտ էլ դժվար է: Մենք դեռ ունենք երկու-երեք ամիս, և նրանք կարող են մեծ փոփոխություն մտցնել:

Կան անհավատալի գավաթներ, որոնց համար մենք դեռ կարող ենք մրցել: Երկու-երեք շաբաթից մենք կհասնենք եզրափակիչ՝ ևս մեկ տիտղոս նվաճելու համար, ունենք Անգլիայի գավաթը, կարող ենք փորձել ինչ-որ բան անել առաջնությունում, որպեսզի մրցաշրջանն ավարտվի, և հաջորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճենք: Բացի այդ, մենք սպասում ենք երկու խոշոր հանդիպման «Ռեալի» դեմ խաղում:

Այն փաստը, որ ես այստեղ եմ, միակ պատճառը չէ, որ ֆուտբոլիստները գալիս են «Ման Սիթի»: Մենք աշխատում ենք նրանց հետ, ովքեր ինձնից առաջ են եկել ակումբ: Կարծում եմ, որ «Սիթին» բավականաչափ մեծ և լավ ակումբ է, որպեսզի գրավիչ լինի այն խաղացողների համար, ովքեր ցանկանում են խաղալ նույն ոճով, որով մենք: Կամ նրանք հեռուստացույց են նայում, տեսնում են մեզ, կամ մենք խաղում ենք նրանց դեմ:

Նրանք դեռ ցանկանում են տեղափոխվել ֆինանսական պատճառներով, կամ պարզապես այն պատճառով, որ ցանկանում են խաղալ «Սիթիի» կազմում: Կարծում եմ, որ «Մանչեսթեր Սիթին» լավ տարբերակ է խաղացողի համար:

Ակումբը կայուն էր, առաջ էր գնում նույնիսկ իմ՝ այստեղ գալուց առաջ: Ֆուտբոլիստները տեղափոխվում են «Սիթի» ոչ իմ պատճառով։ Մենք ունենք բավականին լավ ակումբ, և մեզ պետք են այնպիսի խաղացողներ, ովքեր հավատում են, որ կարող են օգնել մեզ»,- ասել է Գվարդիոլան:

«Սիթին» զբաղեցնում է Պրեմիեր լիգայի 2-րդ տեղը՝  25 խաղից հետո վաստակելով 51 միավոր: Գվարդիոլայի թիմը 22 միավորով զիջում է առաջատար «Լիվերպուլին»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս