«Ռոմա»-«Բոլոնիա»․ կխաղա՞ Մխիթարյանը
«Ռոման այս մրցաշրջանի առաջին մասում հաղթեց «Բոլոնիային» և կփորձի դա անել նաև այսօր։
«Ռոմա»
«Ռոման» առաջնությունում դեռևս չի արդարացնում երկրպագուների կանխատեսումները. 22 տուրից հետո Պաուլո Ֆոնսեկայի թիմը աղյուսակում հինգերորդն է: Հռոմեացիները չորրորդ «Ատալանտայից» հետ են մնում միայն լրացուցիչ ցուցանիշներով, այնպես որ նրանք այսօր կարող են շտկել ամեն ինչ։ Սակայն, «Կալիարին», «Միլանը» և նույնիսկ «Նապոլին», ակտիվանում են և կարող են խանգարել Ֆոնսեկայի թիմին:
Վերջերս «գայլերը» ճգնաժամի մեջ են. 2020 թվականին առաջնության 5 խաղերում նրանք կարողացան հասնել ընդամենը մեկ հաղթանակի: Դա տեղի ունեցավ 20-րդ տուրի` «Ջենովային» հետ խաղում՝ 3:1։ Այնուհետև «Ռոման» ոչ-ոքի խաղաց դերբիում «Լացիոյի» հետ (1:1), իսկ վերջին տուրում անակնկանլ պարտվեց «Սասուոլոյին» 2։4 հաշվով:
Այս խաղում չեն խաղա Լորենցո Պելեգրինին, Դավիդե Զապակոստան և Նիկոլո Զանիոլոն:
Հենրիխ Մխիթարյանը երկար բացակայելուց հետո հայտնվել է «Ռոմայի» հայտացուցակում և արդեն այս խաղում վերադառնալու է խաղադաշտ։
«Բոլոնիա»
«Բոլոնիան» նույնպես մեծ հաջողություն չունի առաջնությունում, բայց Սինիշի Միխայլովիչի թիմը կարողացավ խուսափել լուրջ ձախողումից: 23-րդ տուրից հետո թիմը ակտիվի 30 միավորով աղյուսակի 11-րդ հորիզոնականում է՝ վտանգավոր գետուց հեռու լինելով 14 միավոր։
Ի տարբերություն իր ներկայիս մրցակիցի՝ «Բոլոնիան» 2020 թվականին ցուցադրում է շատ բարձրորակ ֆուտբոլ. թիմը պարտվել է վերջին յոթ հանդիպումներից միայն մեկում՝ համեստ 0։1 հաշվով զիջելով «Տորինոյին»: Վերջին տուրում «Բոլոնիան» 2:1 հաշվով հաղթեց «Բրեշիային»։
Այս հանդիպմանը չեն մասնակցի Գերի Մեդելը, Անդրեա Պոլին, Լադիսլավ Կրեյչը և Միտչել Ջեյքսը։
«Ռոման» աստիճանաբար հայտնվում է ճգնաժամի մեջ. «գայլերը» արդեն դուրս են մնացել Չեմպիոնների լիգայի գոտուց և միևնույն ժամանակ ցուցադրվում են ոչ լավագույն ֆուտբոլը: Հռոմեացիները հատկապես թույլ են պաշտպանությունում։
Քիչ հավանական է, որ Ֆոնսեկան մեկ շաբաթվա ընթացքում արմատապես փոխակերպի իր թիմը, ուստի այսօր կան արդյունավետ ֆուտբոլ տեսնելու բոլոր հնարավորությունները, քանի որ «Ռոման» դեռևս վտանգ է ներկայացնում հարձակման գոտում:
Խաղը տեղի կունենա այսօր՝ 23։45-ին։
Սիրարփի Աղաբաբյան