
Արդեն մի քանի շաբաթ Մեսսին վնասվածքով է խաղում

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մասնակցում է խաղերին՝ չնայած վնասվածքին:
32-ամյա արգենտինացին արդեն մի քանի շաբաթ ազդրի հետ կապված խնդիրներ ունի, բայց, չնայած ցավերին, խաղում է, քանի որ կատալոնացիների հարձակումը թուլացած է Լուիս Սուարեսի և Ուսման Դեմբելեի վնասվածքների պատճառով:
ESPN-ի աղբյուրները Բարսելոնայում հայտնել են, որ բժիշկները երկարաժամկետ հեռանկարում լուրջ անհանգստություն չեն տեսնում այս խնդրի վերաբերյալ, բայց վնասվածքը պետք է վերահսկվի:
Նույն աղբյուրները պնդում են, որ մարզումների փոփոխությունները, որոնք տեղի ունեցան այն բանից հետո, երբ Կիկե Սետյենը փոխարինեց Էռնեստո Վալվերդեին գլխավոր մարզչի պաշտոնում, բացասական ազդեցություն են ունեցել Մեսսիի ձախ ազդրի վրա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը