ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը վերջին 20 օրերի ընթացքում այցելել է ՀՀ Ազգային ժողով. հարցում ԱԺ նախագահին և ԱԱԾ ՊՊԾ-ին
Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մամուլի առանձին միջոցներով այսօր հրապարակվել է տեղեկություն այն մասին, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՀՀ ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանի հետ և նրան համոզել, որպեսզի վերջինս վաղաժամկետ թոշակի անցնելու դիմում ներկայացնի:
Նշված տեղեկության իսկությունը ստուգելու և անհրաժեշտ վերլուծություններ իրականացնելու նպատակով գրավոր հարցմամբ դիմել եմ ՀՀ ԱԺ նախագահին, ԱԺ աշխատակազմի ղեկավարին և ՀՀ ԱԱԾ ՊՊԾ-ին:
Ստորև ներկայացնում եմ հարցման բովանդակությունը․
1. Արդյոք ՀՀ ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը վերջին 20 օրերի ընթացքում այցելել է ՀՀ Ազգային ժողով: Եթե այցելել է, ապա հայտնեք՝ ո՞ւմ հրավերով, ի՞նչ նպատակով և քանի անգամ, ում հետ է ունեցել հանդիպումներ՝ նշելով կոնկրետ օրերը և ժամերը:
2. Ինչ նպատակով և ում նախաձեռնությամբ է ՀՀ ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը վերջին 20 օրերի ընթացքում հանդիպել (նշել հանդիպման օրերը և ժամերը) ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
3. Բացի ՀՀ ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանից, ՀՀ ՍԴ մյուս դատավորները վերջին 20 օրերի ընթացքում արդյոք այցելել են ՀՀ Ազգային ժողով: Եթե այցելել են, ապա հայտնեք, թե ՀՀ ՍԴ` որ դատավորները, ինչ նպատակով և քանի անգամ, ում հետ են ունեցել հանդիպումներ՝ նշելով կոնկրետ օրերը և ժամերը:
4. Բացի ՀՀ ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանից՝ ՀՀ ՍԴ մյուս դատավորները վերջին 20 օրերի ընթացքում արդյոք հանդիպե՞լ են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին (առանձին-առանձին նշել դատավորների անուն ազգանունները և հանդիպման օրերն ու ժամերը), ում նախաձեռնությամբ և ինչ նպատակով:
Ակնկալում եմ, որ գրավոր հարցման պատասխանը կստանամ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված ժամկետում»:
Մամուլի առանձին միջոցներով այսօր հրապարակվել է տեղեկություն այն մասին, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՀՀ…
Gepostet von Arsen Babayan am Dienstag, 4. Februar 2020