Բաժիններ՝

«Լիվերպուլի» չիրականացած տրանսֆերները․ Բեյլը, Ռոնալդուն և շատ ուրիշներ

Թերևս հենց հիմա «Լիվերպուլը» առավել գրավիչ է ցանկացած ֆուտբոլիստի համար, որը ցանկանում է գավաթներ նվաճել: Նույնիսկ Կիլիան Մբապեն է նշել Յուրգեն Կլոպի թիմի վերափոխումը՝ կոտրելով բոլոր հնարավոր ու անհավանական ռեկորդները: Այժմ մերսիսայդյան ակումբը գտնվում է այնպիսի իրավիճակում, որ նրանք կարող են գրավել և պահել «Էնֆիլդում» ցանկացած բարձրակարգ ֆուտբոլիստի: Իհարկե, միշտ չէ, որ այդպես էր: Պատմությունը լի է օրինակներով, թե ինչպես են հայտնի ֆուտբոլիստները հրաժարվել ակումբից կամ չեն կարողացել համաձայնություն ձեռք բերել։ Այս պատմություններից մի քանիսը մնում են առեղծված մինչև այսօր:

Գարեթ Բեյլ

2005/06 մրցաշրջանում «Լիվերպուլի» սկաուտները շարունակում էին հետևել «Բոլթոնի» և «Սաութհեմփթոնի» երիտասարդական հավաքականների խաղին, որպեսզի տեսնեն և գնահատեն երիտասարդ Դևիդ ՄաքԳոլդրիկին, բայց նրա թիմակիցներից մեկը ավելի հետաքրքրեց մերսիսայդցիների սկաունտներին։

«Ձախ եզրում խաղացող ֆուտբոլիստը այդ օրը գերազանց էր»,-պատմում է «Լիվերպուլի» սկաուտներից մեկը: «Մենք վերադարձանք ակումբ և ասացինք, որ ՄաքԳոլդրիկը մեզ համար հարմար չէ, բայց կա 16-ամյա մի տղա, որի անունն է Գարեթ Բեյլ, մենք պետք է ստորագրենք նրան»:

Այդ ժամանակ ոչ ոք չէր խոսում Բեյլի մասին: «Սաութհեմփթոնը» անգամ չգիտեր, թե ինչ ֆուտբոլիստ է խաղում իր կազմում։ Այդ ժամանակ թիմում խաղում էր նաև Դարեն Փոթերը։ Նա պրոֆեսիոնալ էր, իսկ Բեյլը դեռ ավագ դպրոցի աշակերտ էր, որը պետք է շատ բան սովորեր: Հաջորդ տարի Գարեթ Բեյլը միացավ «Տոտենհեմին» 10 միլիոն ֆունտ սթերլինգով, իսկ Դարեն Փոթերը երբեք չխաղաց «Լիվերպուլի» կազմում Պրեմիեր լիգայում և մի շարք վարձավճարներից հետո հաստատվեց «Տրանմիր Ռովերսում»։

Կրիշտիանու Ռոնալդու

«Լիվերպուլը Անգլիայի լավագույն ակումբներից մեկն է, և ցանկացած ֆուտբոլիստ ցանկանում է ներկայացնել այդպիսի ավանդույթներով ակումբ: Հուսով եմ, որ նրանք հանդես կգան առաջարկով, որը կհամապատասխանի ինչպես «Սպորտինգին», այնպես էլ ինձ»,- 2003 թվականին ասել է Ռոնալդուն: Այդ տարվա ընթացքում թիմը ուշադիր հետևեց պորտուգալացի տաղանդավոր ֆուտբոլիստին: Երիտասարդ տաղանդին տեսնելու համար պորտուգալական թիմի հետ խոսել է ինչպես մենեջեր Ջերարդ Հյուլերը, այնպես էլ նրա օգնական Ֆիլ Թոմփսոնը: «Նա վազող գովազդ էր, նա խոսում էր բոլորի և ամեն ինչի հետ»,- ասում է Թոմփսոնը:

«Ինձ ասացին, որ իրենք նրա համար ուզում են 4 միլիոն ֆունտ, բայց նրանք բացատրեցին, որ վճարումը կարող է կատարվել մաս-մաս՝ տարեկան 1 միլիոն: Ես նրանց հարցրեցի աշխատավարձի մասին, և նրանք ինձ պատասխանեցին՝ հարկերից բացի տարեկան 1 միլիոն ֆունտ ստերլինգ: Դա մեծ փող էր 18 տարեկան մի տղայի համար, բայց նրանք ինձ ասացին, որ այդ հարցը կարելի է քննարկել։ Ես վերադարձա ակումբ և պատմեցի այն ամենի մասին։ Սակայն, օրեր անց, երբ մենք ցանկանում էինք առաջարկ անել, այդ ֆուտբոլիստի գինը միանգամից բարձրացավ երկու անգամ, քանի որ սկսել էին հետաքրքրվել նաև այլ ակումբներ»,- նշել է Թոմփսոսնը։

Սկաուտներից մեկը՝ Ժերար Հյուլերը, նաև մտավախություն ուներ, որ Ռոնալդուի տեղափոխվելը կարող է բացասական ազդեցություն ունենալ ակումբի աշխատավարձի կառուցվածքի վրա և խնդիրներ առաջացնել հանդերձասենյակում:

Սերխիո Ագուերո

Արգենտինացի հարձակվողը տպավորիչ առաջընթաց էր գրանցել «Ինդեպենդենտեում», որից հետո հարավամերիկյան սկաուտները «Լիվերպուլից» սկսեցին ուշադիր հետևել նրան: «Մենք հետևում էինք նրան, երբ նա 16 կամ 17 տարեկան էր, և նա տիրապետում էր բացարձակապես ամեն ինչի»,- ասում է Ռաֆայել Բենիտեսի հավաքականի անդամներից մեկը։

Ասում էին, որ Ագուերոն կլինի իր սերնդի լավագույն խաղացողներից մեկը: Հարձակվողը գնահատվում էր 16 միլիոն ֆունտ սթերլինգ: «Այն ժամանակ դա մեծ գումար էր: Ակումբի համար 16 միլիոնը ամառային տրանսֆերային բյուջեի մեծամասնությունն էր, և այդ գումարը չէր կարող վճարվել մի խաղացողի համար, ով անմիջապես պատրաստ չէր ընկնել մեծ ֆուտբոլի մեջ: Բացի այդ, յուրաքանչյուր նորեկ պետք է կարողանար անհապաղ կատարելագործել թիմը: 2007 թվականին Ագուերոն միացավ Մադրիդի «Ատլետիկոյին» 20 միլիոն ֆունտով, իսկ չորս տարի անց նա հաստատվեց «Մանչեսթեր Սիթիում»։

Դանի Ալվես

2006 թվականի ամռանը «Սևիլիան» համաձայնեց Ալվեսին բաց թողնել «Լիվերպուլ»՝ 8 միլիոն ֆունտ սթերլինգ գումարով: Այնուամենայնիվ, Բենիտեսը բախվեց խնդրի. տնօրենների խորհուրդը տեղեկացրեց իսպանացի մասնագետին, որ նա պետք է ընտրի Ալվեսի և նոր հարձակվողի ձեռքբերման միջև. «Լիվերպուլը» չի կարող միանգամից երկու տրանսֆեր թույլ տալ: «Կարմիրներին» անհրաժեշտ էր հարձակվող, իսկ Բենիտեսը 9 միլիոն ֆունտով ընտրեց «Ֆեյենորդի» ֆուտբոլիստ Դիրկ Կայտին: Ալվեսը ևս երկու տարի մնաց «Սևիլիայում», իսկ այնուհետև տեղափոխվեց «Կամպ Նոու»՝ 30 միլիոն ֆունտով: «Բարսելոնայում» բրազիլացի պաշտպանը նվաճեց Լա Լիգայի վեց տիտղոս և երեք Չեմպիոնների լիգա:

«Բենիտեսի դարաշրջանում շատ դեպքեր են եղել, երբ կամ փող չի եղել գործարք կնքելու, կամ ակումբը չի շտապել ձեռք բերել ֆուտբոլիստին»,- խոստովանել է մեկը, ով այդ ժամանակ աշխատում էր «Լիվերպուլում»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս