Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու. Բագրատ սրբազան
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքն այս պահին շարունակվում է Հանրապետության հրապարակում, մասնակցում են մի քանի հազար մարդ։
Սրբազանը ժողովրդին ուղղված խոսքը սկսեց աղոթքով: Ապա խոսեց Կառավարության ձախողումների, ստի ու կեղծիքի մասին, որ այս կառավարությունն «իրենց ղեկավարի գլխավորությամբ ծայրից ծայր ձախողել է երկրի կառավարումը, քանդել է ամբողջ անվտանգային համակարգը, հարված են հասցրել մեր եկեղեցուն, մեր ինքնությանը»:
Իսկ վերջում դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարեց՝ մեկ ժամ ժամանակ է տալիս, որպեսզի նա հրաժարական ներկայացնի։
«Առաջին անգամ եմ իր անունը տալիս՝ Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու: Ես պատրաստ եմ այս մեկ ժամվա ընթացքում հանդիպել և քննարկել բոլոր պայմանները՝ հեռանալու մասին։ Դուք այլևս ՀՀ-ում որևէ ձևի իշխանություն չունենք և Ձեր հրաժարականով կվերադարձնեք այս ժողովրդի Եռատոնը»,- հայտարարեց Բագրատ սրբազանը, որին արձագանքեցին հանրահավաքի մասնակիցները՝ «Նիկոլ, հեռացիր» կոչերով։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում