![](/banners/BeFunky-design.jpg)
Շվեդ պատգամավորները Գրետա Թունբերգին առաջադրել են Խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածու
![](https://168.am/wp-content/uploads/2020/01/1003258.jpg)
Շվեդ 17-ամյա էկոակտիվիստ Գրետա Թունբերգը եւ նրա հիմնած «Ուրբաթներ հանուն ապագայի» կլիմայական շարժումը կրկին խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրվել: Առաջարկությամբ համապատասխան նամակը Նորվեգիայի Նոբելյան կոմիտե են ուղարկել Ձախ կուսակցության պատգամավորներ Հոքան Սվենելինգը եւ Ենս Հոլմը: Այդ մասին հայտնել է TT գործակալությունը։
Գործը, որ կատարել են Թունբերգը եւ նրա շարժումը, զգալի չափով նպաստել է կլիմայի հիմնախնդրի քննարկմանն ամենաբարձր քաղաքական մակարդակով, եւ առանց նրանց այդ հարցն այդքան հրատապ չէր լինի օրակարգում, պնդում են երկու խորհրդարանականները:
«Գրետա Թունբերգը եւ «Ուրբաթներ հանուն ապագայի» շարժումը գլոբալ շարժում են ստեղծել նվազագույն միջոցների օգնությամբ»,- հավելել է Հոլմը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: